Ղարաբաղյան գործընթացում միակ երկիրը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, Ռուսաստանն է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետի խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները հստակ են: «Ադրբեջանը ուզում է ամեն ինչ կամ ոչինչ: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանխատեսելի են: Ռուսաստանը վերջին տարիներին բարելավում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- նշել է Կիրակոսյանը:

Որպես մտահոգիչ հանգամանք քաղաքագետը երկու գործոն է նշել: «Ռուսաստանը այնքան ուժեղ է Հայաստանում, որ մեր երկիրը շատ քիչ լծակ ունի ազդելու Ռուսաստանի վրա:  Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ռազմական գործարքների շարք է սկսել Ադրբեջանի հետ»:

«Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար, եւ գերագնահատում Ռուսաստանի արժեքը»,- ամփոփել է քաղաքագետը: