Հայաստանը 2011թ. ընթացքում մի շարք ուղղություններով, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում հաջողություններ է գրանցել: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Վերջինիս կարծիքով, Ադրբեջանի ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում Հայաստանն ավելի ուժեղ դարձավ: «Հայաստանն անցած տարի շատ ավելի մեծ գործունեություն է ծավալել այս ուղղությամբ: Այս ուժը պետք ամրապնդվի եւ պահպանվի: Ավելի ուժեղ էր նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Առաջին անգամ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ է քան Թուքիայինը: Միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»,- նշել է քաղաքագետը:
Կիրակոսյանը կանխատեսել է, որ 2012-ին Թուրքիան կարող է վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:



























