Կնեսետի կրթության հանձնաժողովը հավանություն կտա Ցեղասպանության մասին օրինագծին: Այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նշենք, որ հարցի քննարկումը նշանակված է դեկտեմբերի 26-ին:
Մանոյանի կարծիքով, քննարկմանը մասնակցելու է նաեւ օրինագծի կողմնակից, Կնեսետի նախագահ Ռաուվեն Ռիվլինը: «Կարծում եմ` հանձնաժողովը դրական որոշում կկայացնի, եւ նախագիծը կհայտնվի Կնեսետի օրակարգում, հաշվի առնելով, որ խորհրդարանում շատերն են կողմ արտահայտվել, Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների սրումից թե առաջ, թե հետո»,- ասել է Մանոյանը:
«Կարծում եմ` կրթության հանձնաժողովում հնչած տեսակետներն ավելի համարժեք կլինեն իսրայելական հասարակության կարծիքին, որ մեծամասամբ հանդես է գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին»,- ասել է Մանոյանը:



























