Ֆրանսիայի ազգային ժողովում Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի ընդունումից հետո Փարիզմում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն վերադարձել է Ստամբուլ։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ թուրք դեսպանը Ստամբուլ է ժամանել «Թուրքական ավիաուղիների»-ի հերթական չվերթով։ Դեսպանը այնուհետ կմեկնի Անկարա՝ Թուրքիայի ԱԳՆ-ում քննարկելու Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ Թուրքիայի այս որոշումից հետո Ֆրանսիան եւս Անկարայում իր դեսպանին հետ է կանչել Փարիզ։
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ է սահմանելու։




























