Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, այսօր` դեկտեմբերի 23-ին, որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Պրահայում մասնակցել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Հավելը մահացել է դեկտեմբերի 18-ին` երկարատեւ հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում: Նա Չեխոսլովակիայի վերջին եւ Չեխիայի առաջին նախագահն է եղել: Այդ պաշտոնը զբաղեցրել է 10 տարի` մինչեւ 2003 թվականը: Նա հայտնի է ոչ միայն իբրեւ քաղաքական գործիչ, այլեւ իբրեւ գրող, մի քանի գրական մրցանակների դափնեկիր:

Նշենք, որ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը չեն մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: