Սիրիայի կառավարական ուժերի արդյունավետ «միջամտության» շնորհիվ իրադարձությունները մեծ մասամբ վերահսկվել են, սակայն իրավիճակը տեղում մնում է զգայուն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Մենք օգնում ենք Սիրիայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան արագ թուլացնել լարված մթնոլորտը։ Ողջունելի են Սիրիայի նախագահ Շարաայի չափավորության և հավաստիացման ուղերձները, ինչպես նաև նրա վճռականությունը, որ օրինախախտները կպատժվեն:
«Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Լիբանանում, ո՛չ էլ տարածաշրջանի այլ երկրներում մենք մարդկանց չենք բաժանում ըստ ծագման, կրոնի կամ աղանդի, մենք երբեք համաձայնություն չենք տա Սիրիայում կադաստրային ճարտարագիտությանը, ինչպես որ թույլ չենք տվել նման գործողություններ իրականացնել մեր երկրի տարածքում»,- նշել է նա։




























