Թբիլիսիի հայերի ասամբլեան պատրաստվում է դեկտեմբերի 23-ին երախտագիտության ակցիա անցկացնել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Ակցիան անցկացվելու է Merci կարգախոսով` Ֆրանսիայի Ազգային Ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
Ակցիային մասնակցելու են տարբեր հայկական կազմակերպություններ, այդ թվում` Հայ վետերանների միությունը, հայերի իրավունքների պաշտպանության ընկերակցությունը, «Նոր սերունդ» միավորումը եւ այլն:
Ֆրանսիայի դեսպանին է հանձնվելու Վրաստանի հայ համայնքի շնորհակալական նամակը:




























