ԵՊՀ «Երիտասարդ Համալսարանականների միավորում» կազմակերպությունն այսօր` դեկտեմբերի 23-ին, երթ է կազմակերպել դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Համալսարանականներին ընդունել է Ֆրասիայի դեսպանի պաշտոնակատարը, ում նամակ են հանձնել:
Նամակում մասնավորապես նշվում էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ընդունելը եւս մեկ անգամ հաստատում է, որ Ֆրանսիան կարեւորում է մարդու իրավունքները եւ ցեղասպանության ժխտմանը պատմական արդարության ուղղված քաղաքականությունը: ՀԿ նախագահ Գեւորգ Մելքոնյանն իր խոսքում նշել է, որ այդ քայլով Ֆրանսիան վերահաստատել է, որ Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործված հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի:




























