Թուրքիայի Ուրֆա քաղաքի ծննդատներից մեկում ազգությամբ քուրդ Հալիմե Էրքութին ծննդաբերության ժամանակ բժիշկները ծեծել են եւ կոտրել նրա մատը։
Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ 27-ամյա Հալիմեն պատմել է, թե ծննդաբերության ժամանակ բուժանձնակազմը իրեն հայհոյել է, նվաստացրել միայն այն բանի համար որ ինքը քուրդ է։ «Ինձ ասում էին, որ դուք՝ քրդերդ, շատ վատն եք ու հայհոյում էին։ Ապտակում էին ինձ ու հրեցին ու գցեցին ծննդաբերական սեղանի վրայից։ Երբ ցավից սկսեցի բղավել, սեղմեցին իմ մատները եւ ցուցամատս կոտրվեց»,-ասել է Հալիմեն։
Հալիմեի 41-ամյա ամուսինն ավելի ուշ կնոջից իմացել է այս մասին եւ բժիկներից բացատրություն պահանջել։ Բժիշկների պատասխանել են, թե մատը պատահաբար են կոտրել, երբ կատակ են արել։
Նշվում է, որ հիվանդանոցի ղեկավարությունը ծառայողական քննություն է սկսել դեպքի կապակցությամբ։




























