Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան չորեքշաբթի ասել է, որ Եվրամիությունը բաց է ԱՄՆ-ի հետ ցանկացած առևտրային դիսբալանսի վերաբերյալ քննարկումների համար և ընդգծել է դեէսկալացիայի կարևորությունը, հայտնում է Reuters-ը։
«Մենք պետք է խուսափենք էսկալացիայից»,- ասել է Կոստան լրագրողներին Բեռլին կատարած այցի ժամանակ։ «Խնդիրները լուծելու լավ միջոց է խոսելը, դրանք քննարկելը և լուծումներ գտնելը, և մենք բաց ենք դրա համար»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Եվրամիության նկատմամբ՝ հավելելով, որ մաքսատուրքերը կլինեն «մեքենաների և բոլոր տեսակի այլ բաների համար»:
Ավելի ուշ Եվրահանձնաժողովը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Եվրամիությունը մոտ ապագայում վճռականորեն կպատասխանի ԱՄՆ նախագահի խոստացած եվրոպական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերին։
ԵՀ-ն նաև մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները, թե ԵՄ-ն «ստեղծվել է ԱՄՆ-ն օգտագործելու համար, և նա դա արել է հաջողությամբ»։ Բրյուսելը հանդես է եկել այն պնդմամբ, որ ԵՄ-ն «աշխարհի ամենամեծ շուկան» է և եղել է «մեծ շահում ԱՄՆ-ի համար»:


























