Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համար օրվա մամուլում ավելի շատ առանձնացնում են ՕԵԿ-ին վերաբերող տեղեկատվությունը, քան գյուղատնտեսության ոլորտին առնչվող նյութերը: «Այդ ամենը «Երկրի»-ի թղթակիցը նկատել է նախարարի ընդունարանի սեղանին դրված օվա մամուլը թերթելով: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչու կուսակցության քվոտայով արդեն մեկ տարի գյուղատնտեսության նախարարի պորտֆելը զբաղեցնող Սերգո Կարապետյանը չի կրում ՕԵԿ-ի կրծքանշանը, վերջինս պատասխանել է.
«Կարապետյանը քաղաքական պաշտոն է զբաղեցնում եւ չեմ կարծում, որ կրծքանշան կրելը պարդադիր է: Բայց կուսակցության խորհրդի նիստերին եւ հանդիպումներին Ս. Կարապետյանը մասնակցում է եւ, եթե չեմ սխալվում, նա կրում է կուսակցության կրծքանշանը»:
Պարզվում է՝ Սերգո Կորապետյանը նաեւ ՕԵԿ-ի մարզային պատասխանատուն է եւ օրեր առաջ ելույթ է ունեցել Արարատի մարզում կազմակերպված կուսակցության հանդիպման ժամանակ»,- գրում է «Երկիր»-ը:




























