Թերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Պարոն Հակոբյան, ո՞ր ճամբարում եք լինելու ընտրությունների ժամանակ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ազատ դեմոկրատներ»:
Ես մինչեւ հիմա Հանրապետական կուսակցության անդամ եմ, որեւիցե կուսակցության մեջ ես չեմ եղել, ոչ էլ նախկինում եմ եղել, ընդհանրապես իմ ամբողջ գործունեության մեջ ունեցել եմ այդ մի կուսակցությունը:
Այս ընտրությունների ժամանակ ո՞ւմ եք սատարելու:
Ես մեծամասնականով առաջադրվելու եմ, դե, բնական է, տեսնենք Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, այդ ժամանակ կտեսնենք: Ես սատարելու եմ ինքս ինձ:
Եթե այս ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ձեզ չսատարի, էլի նախագահականի ժամանակ Սերժ Սարգսյանի՞ն եք սատարելու:
Իհարկե, իհարկե, ես իմ կարծիքը հե չե՞մ կարող փոխել: Միգուցե ինձ համար շատ վատ լինի, բայց ես խոսում եմ ավելի շատ, քանի որ ես սեփականատեր եմ, կուզենամ, որ նախագահը շարունակի իր աշխատանքները:




























