Թերթը գրում է, որ երկու օր առաջ Դաշնակցության Գերագույն մարմինը Ամանորի եւ ՀՅԴ 121-ամյակի կապակցությամբ ֆուրշեթ է կազմակերպել եւ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: «Թեեւ մամուլում գրվեց, թե ԲՀԿ-ից ոչ ոք ներկա չի եղել, սակայն պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանն ու Հարություն Քուշկյանն ուշացումով են գնացել եւ բավական երկար մնացել:

Հրավերն ընդունել են գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները: ՀԱԿ-ից ներկա են եղել Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Մանուկյանը: Միակ դժգոհությունը եղել է այն, որ Արմեն Ռուստամյանը շատ երկար ճառ է ասել եւ հոգնեցրել սեղաններին մոտենալու ցանկություն ունեցող հյուրերին»,- գրում է «Հրապարակ»-ը: