Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջեւ այսօր` դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենա բողոքի ցույց ընդդեմ ընտրակեղծիքների եւ «գողերի եւ ավազակների» կուսակցությունների:
Նախաձեռնող խումբը հայտնում է, որ բողոքի ցույցին կմասնակցեն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ: Ցույցի սահմաններում մասնակիցները բեմականացված ներկայացմամբ կցուցադրեն, թե ինչպես են սովորաբար ընթանում «ընտրությունները» ոչ ժողովրդավարական երկրներում:
Նույն օրը ու նույն ժամին աշխարհի տարբեր քաղաքներում եւ Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու նմանատիպ ցույցեր:




























