Պակիստանի հյուսիս-արեւմտյան մասում ահաբեկչության արդյուքնում դեկտեմբերի 24-ին զոհվել է վեց, վիրավորվել 18 մարդ:

Տեղական իրավապահների փոխանցմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Բանու շրջանում: Առավոտ վաղ, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով մեքենայով ուղեւորվել է դեպի բլոկպոստ, որտեղ տեղակայված են կառավարամետ ուժերը: Ահաբեկչության պատասխանատվությունն  ստանձնել է «Թալիբան» իսլամական արմատական շարժումը: