Հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթը` Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական տպագիր մարմինը, «Մեծ ժառանգորդ» Կիմ Չեն Ընին առաջին անգամ անվանել է Կորեական ազգային բանակի Գերագույն հրամանատար: Այդ կոչման կրողը ԿԺԴՀ բոլոր տեսակի զինված ուժերի բացարձակ եւ միանձնյա հրամանատարն է:
Ավելի վաղ այդ տիտղոսը պատկանում էր նրա հանգուցյալ հորը, որն այն ստացել էր 1991թ. դեկտեմբերի 24-ին:
Ըստ վերլուծաբանների` թերթի կողմից Կիմ Չեն Ընին բացահայտորեն Գերագույն հրամանատար անվանելը վկայում է իշխանությունն ամբողջությամբ նրա ձեռքն անցնելու մասին, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թերթը նաեւ ընդգծում է հանգուցյալ Կիմ Չեն Իրի կրտսեր որդու «ռազմավարական եւ հրամանատարական բացառիկ ունակությունները»:




























