Այս պահին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրին հարակից ժայռից հնարավոր քարաթափումները կանխելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ժայռի պայթեցման աշխատանքներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մի քանի րոպեից արդեն ժայռը կպայթեցվի: Մանրամասներ մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























