2012 թվականը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման տարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պետք է «ճեղքի պատը» այս հարցում:  «Վերջին հաշվով, երկրները եւ միջազգային կառույցները  պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը այլեւս երբեք չի կարող Ադրբեջանի կազմում ընդգրկվել: Ղարաբաղում արդեն անկախ հանրապետությունում ծնված եւ մեծացած սերունդ է ապրում: Այդ սերունդը քաջ գիտակցում է, որ իր ապագան ոչ մի կերպ չի կապվում Ադրբեջանի հետ», -  ընդգծել է ՀՅԴ ներկայացուցիչը: 

Կարապետյանը նաեւ կարծիք է հայտնել, որ հենց այս տեսանկյունից հարցին պետք է մոտենան բոլոր գերտերությունները.  «Կարծում եմ, որ 2012-ը բացառիկ տարի կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման առումով»: