Մենք դեռ ապրում ենք այն կարծրատիպով, որ Գյումրին աղետի գոտի է, բայց այս համբավը պետք է փոխարինել ազատ տնտեսական գոտում գտնվող քաղաքի համբավով, որտեղ հարմար է բիզնեսով զբաղվել։ Այս մասին մարտի 21-ին Գյումրիում հայ-ռուսական համաժողովի ժամանակ հայտարարեց ռուս պատգամավոր Օլեգ Մատվեչևը։
Նրա կարծիքով, ազատ տնտեսական գոտու ստեղծումը հենց փոփոխությունների շանս է։
Նշենք, որ համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել «Մայր Հայաստան» դաշինքը։
Մատվեչևը հույս հայտնեց, որ Հայաստանը ջանքեր կգործադրի Գյումրիում գոտի ստեղծելու համար։
«Երբ սկսվում է ներդրումային նախագծի իրականացումը, ազատ տնտեսական գոտին սկսում է համբավ ձեռք բերել։ Որքան հստակ լինեն խաղի կանոնները և որքան լավ պահպանվեն դրանք, այնքան լավ տվյալ գոտու հեղինակության համար։ Սա ավելի ու ավելի շատ նոր մարդկանց ու նոր բիզնեսների է գրավում»,- հավելեց պատգամավորը։




























