Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 18-րդ կմ-ին, դեկտեմբերի 25-ին,  ժամը 17.15-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: