Երեւանի Կիեւյան կամրջից դեկտեմբերի 25-ին նետված անձը 16-ամյա Հրանտ Բարսեղյանն է: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարների ուժերով դիակը դուրս էր բերվել գետից ու հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում դեկտեմբերի 25-ին գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը:  Ժամը 19:50-ին Կիեւյան կամրջից նետվել է մի տղամարդ: