2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 38.1 մլրդ դրամ դեֆիցիտով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 39 %-ը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ֆինանսների նախարարությունից: Բյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 24.5 մլրդ դրամ:

Պետական բյուջեի դեֆիցիտն ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 46.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -8.7 մլրդ դրամ: