Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի մերժել է ամերիկյան ապրանքները բոյկոտելու կոչերը՝ չնայած մաքսատուրքերի շուրջ տարաձայնություններին, ասելով, որ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը ցանկանում է լավ առևտրային հարաբերություններ զարգացնել: Դրա մասին հայտնում է Reuters-ը։

«Գերմանիայի կառավարությունը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններով, նաև՝ լավ առևտրային հարաբերություններով: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելուհամար»,- լրագրողներին ասել է  կառավարության խոսնակ Շտեֆֆեն Հեբեշթրայթը, հավելելով, թե առևտրային խոչընդոտները պետք  է նվազագույնի հասցնել:

«Այս առումով մենք համաձայն չենք նման պահանջների հետ»,- շեշտել է նա։

Հայտարարությունն արձագանքն է Գերմանիայի ներկրողների և արտահանողների ծահերը ներկայացնող BGA ասոցիացիայի ղեկավարի նախազգուշացոմանը՝ ըստ որի՝ ամերիկյան ապրանքների բոյկոտը «կեղծ պատասխան» կլինի Միացյալ Նահանգների հետ քաղաքական տարաձայնություններին, որոնք կարող են բռնաճնշումների շղթա առաջացնել: «Մենք չպետք է ավելի վատացնենք առանց այն էլ բարդ իրավիճակը: Բոյկոտների, մաքսատուրքերի և հակասակագինների մեջ ներգրավվելու փոխարեն պետք է ապագայում երկխոսություն փնտրենք ԱՄՆ-ի հետ անդրատլանտյան առևտրի հարցերի շուրջ», - հայտարարել է BGA-ի ղեկավար Դիրկ Ջանդուրան:

ԱՄՆ-ի հետ Գերմանիայի առևտրային հավելուրդը անցյալ տարի հասել է ռեկորդային 70 միլիարդ եվրոյի (75,49 միլիարդ ԱՄՆ դոլար), վկայում են վիճակագրական ծառայության տվյալները:

Սակայն Կանադայում նմանատիպ քայլերից հետո ԱՄՆ-ի և նրա ավանդական եվրոպական դաշնակիցների միջև առևտրի և անվտանգության հարաբերությունների սառեցումը Եվրոպայում ամերիկյան ապրանքները ներքին ապրանքանիշերով փոխարինելու մասին կոչեր է առաջացրել: