Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ քաղաք եւ մասնակցել նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է նոր հիվանդանոցի նշանակությունը Մարտակերտ քաղաքի եւ ողջ շրջանի համար՝ ընդգծելով, որ նրա աշխատանքը մեծապես կնպաստի բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացմանը:

Բակո Սահակյանը նաեւ երախտագիտություն է հայտնել բարերար Ռալֆ Յիրիկյանին հիվանդանոցի կառուցմանը սատարելու համար՝ նշելով, որ այս նախագիծը հանդիսանում է մասնավոր հատվածի եւ պետության համագործակցության լավագույն օրինակներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: