ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել դեղերի համար, այս մասին նա Սպիտակ տանը հայտնել է լրագրողներին։
«Մենք պատրաստվում ենք մաքսատուրքեր սահմանել դեղագործական ապրանքների վրա՝ մեր դեղագործական արդյունաբերությունն աշխուժացնելու համար»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում դեղեր գրեթե չեն արտադրվում։
«Դրանք հիմնականում Չինաստանի արտադրանք են։ Դրանցից շատ բան պատրաստված է Իռլանդիայում»,- նշել է նա։




























