Նավթի գները ուրբաթ օրը փոքր-ինչ նվազում են՝ նախորդ օրվա չափավոր աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը կազմում է 73,91 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,12 դոլարով (0,16%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,24 դոլարով՝ հասնելով 74,03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում էժանացել են 0,11 դոլարով (նաև 0,16%-ով) մինչև 69,81 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը բարձրացել է 0,27 դոլարով՝ հասնելով 69,92 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Երկու պայմանագրերն էլ երկուշաբթի օրվանից աճել են ավելի քան 2%-ով:





























