Լիբանանը եւ Սիրիան պայմանավորվել են սահմանագծել իրենց սահմանները եւ համագործակցել սահմանամերձ շրջաններում անվտանգությունը պահպանելու համար, ուրբաթ հաղորդել է Associated Press-ը (AP):
Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան եւ նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Կասրան ստորագրել են համաձայնագիրը հինգշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում բանակցություններից հետո։
Լիբանանը եւ Սիրիան նաեւ պայմանավորվել են «ակտիվացնել ներգրավվածության մեխանիզմները»՝ սահմանի երկու կողմերում անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համար:
Պաշտպանության նախարարության ղեկավարների հանդիպմանը մասնակցել է նաեւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը։





























