Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հարձակվել են Բեյրութի արվարձանում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպությանը պատկանող անօդաչու թռչող սարքերի պահեստի վրա: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելական բանակը հարձակվել է Բեյրութի Դահիայում «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վրա, որն օգտագործվում էր «Հըզբոլլահի» 127 օդային ստորաբաժանման կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ բանակը «նախազգուշացրել է տեղի բնակչությանը տարհանման անհրաժեշտության մասին հարձակումից առաջ»։

Բանակի գերատեսչությունը հայտարարել է, որ «ահաբեկչական «Հեզբոլլահ» կազմակերպությունն իր ահաբեկչական ենթակառուցվածքը տեղադրել է քաղաքացիական տարածքի հենց սրտում։ «Սա ահաբեկչական «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից լիբանանյան խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու ևս մեկ օրինակ է», - շարունակել է մամուլի ծառայությունը։