Մինչ զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են Իսրայելի կառավարության պատանդների քաղաքականության դեմ, վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր կաբինետին հայտարարել է, որ «ռազմական ճնշումն աշխատում է», գրում է Times of Israel-ը։
«Դա աշխատում է, որովհետև գործում է միաժամանակ: Մի կողմից կործանում է ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական ներուժը, իսկ մյուս կողմից պայմաններ է ստեղծում մեր պատանդներին ազատ արձակելու համար»,- ասել է նա:
Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է բանակցությունները, սակայն դրանք ընթանում են «կրակի տակ», ինչը, ըստ նրա, դրանք ավելի արդյունավետ է դարձնում:
Իսրայելը նաև պատրաստ է ՀԱՄԱՍ-ի հետ քննարկել պատանդների ազատ արձակման և հրադադարի համաձայնագրի «վերջնական փուլը», ասել է Նաթանյահուն։
«Մենք պատրաստ ենք: ՀԱՄԱՍ-ը վայր կդնի զենքը: Նրա առաջնորդներին թույլ կտան հեռանալ: Մենք կապահովենք Գազայի հատվածի ընդհանուր անվտանգությունը և կապահովենք Թրամփի պլանի՝ կամավոր ներգաղթի ծրագրի, իրականացումը: Իսրայելը պատրաստ է քննարկել դա ցանկացած պահի»,- ասել է նա:
ՀԱՄԱՍ-ի երրորդ սուտը, ըստ Նաթանյահուի, այն է, որ խմբավորումը հոգ չի տանում գերի ընկած իսրայելցի պատանդների նկատմամբ։
Այսպես կոչված, «կամավոր ներգաղթի ծրագիրը», որն, ըստ էության, Գազայից պաղեստինցիների վտարում է նշանակում, առաջինը հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջարկել է դրանից հետո Գազան վերածել «Մերձավոր Արևելքի ռիվյերայի»։
Տարածաշրջանի երկրները բացասաբար են արձագանքել այս առաջարկին։





























