Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, եւս 4714 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Նրա տվյալներով՝ 341 մարդ համարվում է անհետ կորած։

Մարտի 28-ին Մյանմարում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը Թաիլանդի օդերևութաբանական վարչությունը գնահատել է 8,2 մագնիտուդ։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը։ Աղետը տուժել է նաև Թաիլանդում, ցնցումներ են զգացվել Չինաստանում և Վիետնամում։ Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժը վնասել է բնակելի շենքերն ու ենթակառուցվածքները։