Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռները գրոհել են հարավային Լիբանանի սահմանամերձ բնակավայրերը։ Այս մասին հայտնել է Al Mayadeen պարբերականը։

«Իսրայելական ուղղաթիռը ռմբակոծում է Այթա ալ-Շաաբ քաղաքը»,- նշվել է Telegram-ալիքի հաղորդագրությունում։

Պարբերականի տվյալներով՝ հարձակման է ենթարկվել նաեւ Էն-Նակուրա քաղաքը։

Ապրիլի 4-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի սպանության մասին՝ Սայդային հարվածի ժամանակ։ Զինվորականների տվյալներով՝ Հասան Ֆարհաթը ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի ուժերը Լիբանանի արեւմտյան հատվածում։ Նշվել է, որ Ֆարհաթը «վտանգ էր ներկայացնում Իսրայելի եւ նրա քաղաքացիների համար»։