2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 210 լրատվամիջոցի աշխատակից։ Այս մասին հայտնել է անկլավային իշխանությունների մամուլի ծառայությունը իրենց Telegram ալիքում։
Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքում վրանը, որում գտնվում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գնդակոծվել էր, ինչի հետևաքնով մեկ լրագրող սպանվել էր, ևս ինը՝ վիրավորվել։
Գազայի իշխանությունները միջազգային հանրությանը և լրագրության հետ կապված կազմակերպություններին կոչ են արել դատապարտել իսրայելական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև ընդգծել են իսրայելական կողմին լրագրողների վրա հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց անկլավում, որի նպատակն էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։





























