2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 50,7 հազար պաղեստինցի։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։

«2023 թվականի հոկտեմբերից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 50752-ի, ևս 115475 մարդ վիրավորվել է», - ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Վարչությունը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 137 վիրավոր և 57 զոհվածների մարմիններ։