Գյումրիի Մուշ-2 թաղամասը կառուցապատող շինարարները դժգոհում են, որ իրենց Ամանորին նախաշեմին չեն վճարվել: Ըստ տեղեկությունների, կառուցապատող ընկերությունը որոշ աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձի պարտք ունի:

Շրջանառվող այս լուրերը NEWS am-ի թղթակիցը փորձել է ճշտել այսօր` դեկտեմբերի 27-ին, աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից: Նա հերքել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ֆինանսական խնդիրներ չկան: