Այսօր` դեկտեմբերի 27-ին, ժամը 19:09-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկություն է ստացվել, որ Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված երեք ցիստեռն դուրս է եկել երկաթուղային գծերից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19:16-ին դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` ՃԿԿ պետ, գնդապետ Խանգելդյանի գլխավորությամբ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հաղորդեցին, որ որոշում է կայացվել բեռնաթափել ցիստեռնները, որի ընթացքում անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների կողմից իրականացնել հերթապահություն:
Ժամը 19:32-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղի ունեցածի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























