Ես հիանալի հեռախոսազրույց եմ ունեցել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարի հետ։ Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք խոսեցինք նրանց հսկայական և անկայուն ավելցուկի, սակագների, նավաշինության, ամերիկյան հեղուկ գազի զանգվածային գնումների, Ալյասկայում խողովակաշարի նրանց համատեղ ձեռնարկության և Հարավային Կորեայից՝ ռազմական պաշտպանության համար տրամադրվող հսկայական գումարների մասին:
Նրանք սկսեցին այս ռազմական վճարումները իմ առաջին պաշտոնավարման ժամանակ, միլիարդավոր դոլարներ, բայց քնկոտ Ջո Բայդենը, անհայտ պատճառներով, դադարեցրեց գործարքը: Նրանց ԹԻՄ-ն ուղևորվում է Միացյալ Նահանգներ։
Մենք գործ ունենք նաև շատ այլ երկրների հետ, որոնք բոլորն էլ ձգտում են գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ:
Չինաստանը ևս ցանկանում է գործարք կնքել, շատ է ցանկանում, բայց չգիտի, թե ինչպես սկսել: Սպասում ենք նրանց զանգին։ Դա տեղի կունենա»,- գրել է Դոնալդ Թրամփը:





























