ԱՄՆ-ը օրական 2 մլրդ դոլար է ստանում տասնյակ երկրների նկատմամբ ավելի վաղ սահմանված մաքսատուրքերի շնորհիվ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ամերիկյան էներգետիկայի վերաբերյալ հրամանագրի ստորագրման արարողության ժամանակ։
Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ որ մաքսատուրքերից է այդ գումարը մտնում գանձապետարան։
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է լավ աշխատանքը երկրների հետ նոր գործարքների կնքման ոլորտում եւ այդ գործարքներն անվանել է «պատվերով կարված»։



























