Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Միացյալ Նահանգներին ու Չինաստանը, ի վերջո, համաձայնության կգան մաքսատուրքերի շուրջ, հայտնում է CNN-ը։

«Տեսնենք, թե ինչ կլինի Չինաստանի հետ: Մենք շատ կցանկանայինք գործարք կնքել: Մենք վերաբեռնավորում ենք բանակցությունների սեղանը, և վստահ եմ, որ մենք կկարողանանք շատ լավ յոլա գնալ:

Ես խոր ակնածանք եմ տածում նախագահ Սիի նկատմամբ։ Նա, բառացիորեն, իմ ընկերն էր երկար ժամանակ։ Եվ ես կարծում եմ՝ մենք կհանգենք մի բանի, որը շատ լավ կլինի երկու երկրների համար»,- շարունակել է Թրամփը։