Բաքվում տեղի է ունեցել Իսրայելի և Թուրքիայի աշխատանքային խմբերի առաջին տեխնիկական հանդիպումը, որոնք պետք է մեխանիզմ մշակեն Սիրիայում էսկալացիայի կանխման համար։
Ինչպես «Вести Израиля» հեռուստաալիքին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը, հանդիպման ընթացքում իսրայելական պատվիրակությունը թուրքական կողմին հստակորեն փոխանցել է, որ Սիրիայում օտար ուժերի ցանկացած վերատեղակայում, ներառյալ՝ Թադմորի տարածքում թուրքական բանակի նոր ռազմաբազաների ստեղծումն արգելքի գծի խախտում կդիտարկվի։
«Ավելի վաղ Իսրայելը պարզաբանել է, որ (Իսրայելի անվտանգության) սպառնալիքի վերացման պատասխանատվությունը կրում է սիրիական կառավարությունը: Ցանկացած գործողություն, որը կարող է վնասել Իսրայելին, բացասաբար կանդրադառնա Ահմեդ ալ-Շարաայի (Աբու Մուհամեդ Ջուլանիի) ռեժիմի վրա»,- հավելել է աղբյուրը:
Իսրայելական անվտանգության աղբյուրները շեշտում են, որ Սիրիայի կենտրոնում թուրքական ռազմաբազաները կսահմանափակեն Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ազատությունը Սիրիայի օդային տարածքում։





























