Հայաստանի ֆինանսական շուկայում կտրուկ ավելացել է դրամի քանակությունը, հատկապես` կանխիկ դրամի:

Դատելով ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրական աղյուսակներից`  դրամի քանակության աճը կտրուկ սկսել է աճել դեկտեմբերի 21-ից: Դեկտեմբերի 27-ի դրությամբ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը կազմել է մոտ 399 մլրդ (համարժեք է մոտ 1 մլրդ դոլարին): Նոյեմբերի համեմատ` կանխիկ դրամի քանակը ավելացել է մոտ 30 մլրդով:

Դեկտեմբերի 21-ից սկսած` կանխիկի ծավալը օրական աճում է մոտ 3 մլրդ դրամով, իսկ դեկտեմբերի 26-ին մոտ 6 մլրդ-ի աճ է եղել:

Կանխիկ դրամի քանակության աճը պայմանավորված է դեկտեմբերի վերջերին աշխատավարձերի, նպաստների ու պարգեւատրումների համատարած վճարմամբ: Կտրուկ աճում է նաեւ նախաամանորյա առեւտրի շրջանառությունը, ինչը պահանջում է փողի լրացուցիչ էմիսիա (թողարկում):