ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունն անհանգստացած է Լիբանանում քաղաքացիական բնակչության պաշտպանությամբ, քանի որ հրադադարից հետո իսրայելական ռազմական գործողությունների հետեւանքով շարունակում են զոհվել խաղաղ բնակիչներ, տեղեկացրել է Reuters-ը։

«Իսրայելական ռազմական գործողությունները Լիբանանում շարունակում են հանգեցնել զոհերի եւ վիրավորների քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման, ինչը մտահոգություն է առաջացնում խաղաղ բնակիչների պաշտպանության վերաբերյալ»,- երեքշաբթի Ժնեւում լրագրողներին ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Թամին Ալ-Հիթանը:

Հիշեցնենք, որ կարճաժամկետ զինադադարից հետո Իսրայելը վերսկսել է ռազմական գործողություններն ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Լիբանանում։