Նյու Յորքի Comex բորսայի տվյալների համաձայն՝ ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,88 տոկոսով եւ կազմել 3 301,4 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։

Ոսկին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է թանկացել եւ հասել ռեկորդային առավելագույնիԼ Նախորդ ռեկորդը (3 255,9 դոլար) գրանցվել է անցած շաբաթ՝ ապրիլի 11-ին, տեղեկացրել է Коммерсант-ը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը կանխատեսել էր, որ 2025թ. երրորդ եռամսյակում ոսկին որպես հուսալի ակտիվ կարող է հասնել մեկ ունցիայի դիմաց ռեկորդային՝ 3,5 հազար դոլարի։

Goldman Sachs-ի վերլուծաբաններն այս շաբաթ բարձրացրել են ոսկու գների իրենց կանխատեսումը մինչեւ տարեվերջ 3 700 դոլարի մեկ ունցիայի դիմաց՝ կենտրոնական բանկերի կողմից թանկարժեք մետաղի համար սպասվածից ավելի մեծ պահանջարկի ֆոնին: