ԱՄՆ-ը, ըստ երեւույթին, մեղմել է Ուկրաինային ուղղված պահանջները՝ Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ ստացված օգնության համար վճարելու վերաբերյալ՝ երկու երկրների միջեւ տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով հարցին ծանոթ մարդկանց:

Անցած շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցությունների փուլից հետո նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նվազեցրել է Կիեւին ԱՄՆ օգնության արժեքի գնահատականը պատերազմն սկսվելուց ի վեր:

Այն 300 մլրդ դոլարից իջել է մոտ 100 մլրդ դոլարի, հաղորդել են լրատվամիջոցները։