Ֆրանսիական նավագնացության հսկա CMA CGM-ի դուստր ձեռնարկությունը՝ CEVA Corporate Services-ը, 440 միլիոն դոլարով թուրքական Borusan կոնգլոմերատի լոգիստիկ ստորաբաժանումը՝ Borusan Tedarik Zincirí Cozumleri ve Teknoloji-ն, ձեռք բերելու գործարք է կնքել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Թուրքական կոնգլոմերատը բորսային ներկայացրած հայտարարության մեջ նշել է, որ գինը կախված է մաքուր դրամական միջոցների և շրջանառու կապիտալի սովորական ճշգրտումներից՝ հավելելով, որ գործարքը պետք է հաստատվի հակամենաշնորհային մարմինների և այլ համապատասխան կարգավորող մարմինների կողմից։

Borusan Tedarik-ը կառավարում է Թուրքիայի Գեմլիկ արտադրական կենտրոնի ամենամեծ նավահանգիստը, որի թողունակությունը կազմում է  տարեկան 1500 նավ և մոտ 400․000 քսան ֆուտ տարողությամբ կոնտեյներ (TEU), ինչը կոնտեյներային փոխադրումների ստանդարտն է։

Ֆրանսիական հսկա CMA CGM-ը մեծությամբ աշխարհի երրորդ կոնտեյներային գիծն է։