Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանի ռազմական միջամտությունն անխուսափելի է։ «Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա (հնդկական ներխուժումն) այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում անհրաժեշտ է ռազմավարական որոշումներ ընդունել, և դրանք արդեն ընդունվել են», -ըստ Reuters-ի՝ հայտարարել է նա։
Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտանում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին։ Նա չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումը անխուսափելի է։





























