«Արաբական գարունը» ունի իր սահմանները, դրա համար էլ գործընթացների հետագա տարածումը քիչ հավանական է: Այդ մասին NEWS.am -ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլոժիայի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով, «Արաբական գարունը», որը ծաղկել է անցյալ տարի, երկու որոշակի նախապայման ուներ. «Առաջին, Մերձավոր Արեւելքի մի շարք պետությունների ղեկավարների կողմից իրականության զգացողություն կորուստն էր, նրանց անընդունակությունը փոփոխությունների ենթարկվելու հարցում: Երկրորդ գործոնը դա Պարսից ծոցի մի շարք երկրների ձգտումն էր ամրապնդել իրենց դիրքերը արաբական աշխարհում եւ սահմանափակել Իրանի ազդեցությունը»,-նշել է փորձագետը` հավելելով, որ այդ ձգտումը չէր կարող չարժանանալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հավանությանը:
Նրա խոսքով, ոչ ադեկվատ քաղաքականությունը բնորոշ է ոչ միայն Մերձավոր Արեւելքի երկրների իշխող էլիտաներին: «Միաժամանակ, հեղափոխական ցնցումներ ապրած երկրներում ընթացող ներքաղաքական հետագա գործընթացները անխուսափելիորեն ուղեկցվելու են իսլամականացմամբ»,-ասել է փորձագետը:




























