Այսօր առավոտյան Իրանի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 19 մարդ, գրանցվել են աննշան ավերածություններ։ Ներկայում տեղում կատարվում են գնահատման աշխատանքներ: Նահանգապետը բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն եւ հետեւել անվտանգության կանոններին հետագա ցնցումների դեպքում: