ԿԺԴՀ-ի նոր առաջնորդ Կիմ Չեն Ընը շարունակել է պապու կողմից հիմնված ավանդույթը եւ տարին սկսել է Կորեայի ազգային բանակում անցկացված ստուգումներով:

Նա ստուգել է 150-րդ գվարդիական տանկային դիվիզիայի պատրաստվածությունը եւ ծառայությունը, հաղորդում է «Սինհուան»:

Ռազմական փորձագետների գնահատմամբ, այդ կազմավորումը ամենամարտունակ է համարվում կորեական բանակում, նրա ռազմական պատրաստվածությունը գնահատվում է որպես մշտական:

Հյուսիսային Կորեան, որի բնակչությունը կազմում է մոտ 24 միլիոն մարդ, մոտ 1,2 միլիոն զինծառայողից բաղկացած Զինված ուժեր ունի: ԿԺԴՀ-ն զիջում է միայն ԱՄՆ-ին, ՉԺՀ-ին եւ Հնդկաստանին: Այդ հանգամանքը երկիրը դարձնում է ամենառազմականացված երկիրը աշխարհում: