Ֆրանսիայում ընամենը վեց կին է պատասխանատվության ենթարկվել կամ տուգանվել մուսուլմանական` դեմքը ծածկող հագուստ կրելն արգելող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը:
Նա հավելել է, որ ոչ մի կնոջ չեն ուղարկել մասնակցեու Ֆրանսիայի քաղաքացու իրավունքների ու պարտականությունների դասընթացների, ինչը օրենքը խախտելու համար սահմանված պատժամիջոցներից մեկն է: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը գրանցել է հիջաբ կամ նիքաբ կրելու 237 դեպք, հայտնում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օրենքը, որն արգելում է կանանց փարանջա ու հիջաբ կրել, Ֆրանսիայում ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլից: Օրինախախտներին սպառնում է 150 եվրո տուգանք, իսկ առաջին դատավճիռը կայացվել է սեպտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Մո քաղաքի դատարանում Մո քաղաքի դատարանում: Դատարանը մեղավոր էր ճանաչել երկու մահմեդական կանանց` Հինդ Ահմասին եւ Քենզա Դրիդերին եւ պարտադրել վճարել համապատասխանաբար 120 եւ 80 եվրո տուգանք:




























