Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ուժերը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ) հաջողությամբ ավարտելու համար, առանց միջուկային զենքի կիրառման, որքան էլ որ դրան հրահրեն։ Այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ Լրագրողը Telegram-ի իր ալիքում հրապարակել է զրույցից մի հատված, տեղեկացնում է ТАСС-ը։

«Մեզ ուզում էին հրահրել, ուզում էին, որ մենք սխալներ թույլ տանք, - նշել է ՌԴ նախագահը։ - Բայց անհրաժեշտություն չկար կիրառելու այն զենքը, որի մասին հենց նոր ասացիք։ Հուսով եմ, որ անհրաժեշտ չի էլ լինի»։

«Մենք բավարար ուժեր, միջոցներ ունենք, որպեսզի 2022 թվականին սկսածն ավարտին հասցնենք Ռուսաստանի համար անհրաժեշտ արդյունքով», - եզրափակել է Պուտինը։